Օրբանը Պուտինին հրաժեշտ է տվել ռուսերեն՝ հեռախոսազրույցի ավարտին
Քաղաքական
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ավարտին հրաժեշտ է տվել ռուսերեն։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով զրույցի սղագրությանը։
Աղբյուրի համաձայն՝ Օրբանը շնորհակալություն է հայտնել Պուտինին և զրույցը եզրափակել ռուսերեն հրաժեշտի խոսքով, սակայն կոնկրետ արտահայտությունը չի նշվել։
Նշվում է նաև, որ նույն հեռախոսազրույցի ընթացքում Հունգարիայի վարչապետը Պուտինին պատմել էր իր երկրում հայտնի առակ՝ առյուծի և մկան մասին։ Ավելի ուշ՝ մարտի 3-ին, երկու առաջնորդները կրկին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Իրանի շուրջ իրավիճակը և դրա հնարավոր ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից