Ֆրանսիայում գնացքը բախվել է բեռնատարին
Աշխարհ
Ֆրանսիայում արագընթաց TGV գնացքը բախվել է ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնատարի, հաղորդում է Le Figaro-ն։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Պա դը Կալե դեպարտամենտի Նյո-լե-Մին համայնքում։ Վթարի հետևանքով՝ 250 ուղևոր տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից։ Լրագրողների խոսքով՝ վարորդը մահացել է, ևս 27 մարդ վիրավորվել է։
Ֆրանսիայի ազգային երկաթուղիները հայտնել են, որ այդ տարածքում գնացքների երթևեկությունը դադարեցվել է առնվազն մինչև օրվա վերջ։ Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն հաստատել է միջադեպը, սակայն լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից