ԵՄ-ում վետոյի իրավունքի վերացմանը կողմ երկրների թիվն աճել է
Աշխարհ
ԵՄ մի քանի երկրներ կոչ են արել սահմանափակել կամ վերացնել վետոյի իրավունքը որոշումների կայացման գործընթացում, հաղորդու է Politico-ն։
Հոդվածում նշվում է, որ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել Գերմանիան և Շվեդիան։ Լրագրողները նշում են, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հանդես է եկել արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում միաձայնության սկզբունքից հրաժարվելու օգտին։ Նրա խոսքով՝ ԵՄ վերջին որոշումները, մասնավորապես՝ Ուկրաինային օգնության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, ցույց են տալիս փոփոխությունների անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, Politico-ն հաղորդում է, որ Ֆրանսիան, Բելգիան և ԵՄ մի քանի փոքր երկրներ աջակցում են վետոյի իրավունքի պահպանմանը։ Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ այս լիազորությունը համապատասխանում է իրենց ազգային շահերին։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից