ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել հեռացնել Ուիթկոֆին Իրանի հետ բանակցություններից
ԱՄՆ
ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին հեռացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆին հակամարտությունների կարգավորման բանակցություններից, հաղորդում է Fars-ը՝ հղում անելով աղբյուրին։
Լրագրողները նշել են, որ Սպիտակ տունը հստակորեն ցանկանում է համաձայնության հասնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
«ԱՄՆ առաջարկը ներառում է Սթիվեն Ուիթկոֆի հեռացումը բանակցություններից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի շրջապատի հետ նրա մտերմության պատճառով, և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ բանակցություններ վարելը՝ Իրանի պահանջներին ավելի լուրջ պատասխան մշակելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից