Թրամփին թույլ չեն տա դուրս գալ ՆԱՏՕ-ից․ Իտալիայի ՊՆ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց կարող է որոշում կայացնել եվրոպական երկրներից զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ Այս կարծիքը հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Ես այդպես չեմ կարծում, և նա չի կարող դա անել։ Նրան անհրաժեշտ կլինի Կոնգրեսի քվեարկությունը, և ես կասկածում եմ, որ նրանք կողմ կքվեարկեն։ Դրա փոխարեն նա կարող է որոշել զորքերը դուրս բերել Եվրոպայից։ Եվ դա կթուլացնի մեզ, կդարձնի մեզ պակաս անվտանգ։ Մենք ներկայումս չենք կարողանում համատեղ արձագանքել՝ փոխարինելով նրանց», - ասել է նա՝ պատասխանելով դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հարցին։
Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահին կարող են կանգնեցնել Իրանի հետ պատերազմելուց, նա պնդել է, որ Թրամփը ինքնիշխան պետության առաջնորդ է, «և դրսից ոչ ոք չի կարող ազդել նրա վրա»։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից