Վենսը ժամանել է Հունգարիա՝ Օրբանի հետ հանդիպելու
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հունգարիա վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման համար, հաղորդում է BBC-ն։
Լրագրողների խոսքով՝ ինքնաթիռի աստիճանների մոտ Վենսին դիմավորել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Վենսի այցը Հունգարիա կտևի ապրիլի 7-8-ը։ The New York Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը այցելել է երկիր խորհրդարանական ընտրություններից առաջ Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությանը աջակցելու համար։
NYT-ն նշել է, որ Վենսի այցը ընդգծում է Հունգարիայի ընտրությունների կարևորությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։ Այս ուղևորության ընթացքում Վենսը կհանդիպի Օրբանի հետ։ Ավելին, ԱՄՆ փոխնախագահը, ինչպես սպասվում է, կոչ կանի ընտրողներին աջակցել Օրբանին և նրա կուսակցությանը։ Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը նաև բացահայտորեն աջակցում է Օրբանին՝ Հունգարիային մատակարարելով էներգիա և տրամադրելով տնտեսական օգնություն։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից