Թրամփը չի բացառել պատերազմի վերսկսումը Իրանի դեմ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրկին դիմել ռազմական գործողությունների, եթե Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը չբավարարի ամերիկյան կողմին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Թրամփի խոսքով՝ եթե առաջարկվող գործարքը չլինի «բավարար լավ», ապա ԱՄՆ-ը հեշտությամբ կարող է վերադառնալ ռազմական գործողություններին։ Նա այդպես է արձագանքել Թեհրանի կողմից ներկայացված պայմաններին, որոնք պետք է հիմք դառնան երկարաժամկետ համաձայնության համար։
Նրա հայտարարությունը հնչում է Իրանի հետ բանակցությունների ֆոնին, երբ կողմերը փորձում են հասնել հրադադարի և հնարավոր լայնածավալ համաձայնության։

















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից