Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ԱՄՆ-Իրան հրադադարի ֆոնին՝ կայցելի Սաուդյան Արաբիա
Աշխարհ
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կայցելի Սաուդյան Արաբիա, հաղորդում է Politico-ն։
Լրագրողների տվյալներով՝ այցը նախատեսված է ապրիլի 8-ին։
«Այցը գաղտնի է պահվել անվտանգության նկատառումներից ելնելով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ստացվում է, որ եվրոպացի դիվանագետը նախատեսում է հանդիպել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մոհամմեդ ալ-Բուդայվիի հետ։ Կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն Մերձավոր Արևելքի հակամարտության հնարավոր լուծումները։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից