1 տուփ խմիչք ու «զակուսկի»․ ինչ են նվիրել Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ-ում. Հրապարակ
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել ապրիլի 1-ին։ Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այցից հետո ԱԳՆ պետական արարողակարգային ծառայության պետ Գագիկ Վանոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հաշվառման է ներկայացրել փայտե տուփ, որը իր մեջ պարունակում է 3 շիշ գինի, 1 շիշ օղի, 1 շիշ կոնյակ, 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, 3 տուփ ծխեցված ձկան տեսականի, 1 ապակյա տարակրաբի ձողիկներ, 1 ապակյա տարա կարմիր ձկնկիթ և 1 տարա սև ձկնկիթ։
Նվերը հանձնել է ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավար Վլադիսլավ Կիտաևը։ Ընդհանուր սեթի արժեքը կազմել է 336 հազար 500 դրամ։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից