Եվրոպան բավարար քանակությամբ սեփական ՀՕՊ համակարգեր չունի Ուկրաինային աջակցելու համար
Աշխարհ
Եվրոպան բավարար քանակությամբ սեփական ՀՕՊ համակարգեր չունի Ուկրաինային աջակցելու համար, «Իզվեստիային» ասել է Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Ուկրաինա խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Պեկկա Տովերին։
«Խնդիրն այն է, որ այս պահին շատ քիչ եվրոպական համակարգեր կան։ Օրինակ, այն փաստը, որ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել է իր SAMP/T համակարգերից մեկը փորձարկման համար, լավ նշան է։ Եթե այս համակարգը արդյունավետ լինի, հատկապես բալիստիկ հրթիռների դեմ, դրա արտադրությունը կարող է բավականին արագ ընդլայնվել», - ասել է Տովերին։
Նա նաև նշել է, որ մատակարարվում են այլ եվրոպական համակարգեր, ինչը լավ նշան է։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը պարբերաբար ընդգծել է Ուկրաինային ՀՕՊ համակարգեր մատակարարելու անհրաժեշտությունը։ «Հետևաբար, ԵԽ-ն պնդում է, որ Կիևը ազատ լինի՝ օգտագործելու 90 միլիարդ եվրոյի վարկը աշխարհի ցանկացած վայրում գնումներ կատարելու համար», -ասել է Տովերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում