Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպանին
Քաղաքական
Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
Հանդիպման ընթացքում վերահաստատել են Հայաստանի Հանրապետություն–Եվրոպական միություն համագործակցության կարևորությունը՝ հատկապես բնապահպանական և կլիմայական ուղղություններով, որոնք մեր գործընկերության առանցքային բաղադրիչներից են։
Քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքն ու առաջիկա առաջնահերթությունները։ Կարևորել են ԵՄ աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջանառու տնտեսության զարգացմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և Սևանա լճի պահպանությանը։
Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ շեշտադրելով ԵՄ չափանիշներին մոտարկման գործընթացը:
Քննարկել են նաև Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ԵՄ հետ սերտ և համակարգված համագործակցությունը։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործմանը։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից