Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ նշելով, որ նման այցերը լուրջ խթան են հանդիսանում երկկողմ կապերի ակտիվացման տեսանկյունից:
Քննարկումների առանցքում են եղել երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում