Թրամփի հրադադարը՝ «տակտիկական քայլ»․ ԱՄՆ-ը կարող է պատրաստվել նոր հարվածի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ հրադադարի գնացել է ոչ թե խաղաղության, այլ ուժերի վերախմբավորման նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը՝ իր կարծիքը հրապարակելով X սոցիալական հարթակում, ինչպես հայտնում է «Ленте.ру»-ն։
Դևիսի խոսքով՝ ստեղծվում է տպավորություն, որ Վաշինգտոնը օգտագործում է հրադադարը՝ վերալիցքավորելու զինանոցը և պատրաստվելու նոր գործողությունների։ Նրա գնահատմամբ՝ այս քայլը կարող է վնասել Թրամփի հեղինակությանը՝ ներկայացնելով նրան որպես բանակցություններում ոչ լիովին վստահելի գործընկեր։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշում է, որ Թեհրանը նույնպես զգուշանում է հնարավոր խաբեությունից և պատրաստվում է հակազդել։
Ավելի վաղ Մոնրեալի համալսարանի CERIUM կենտրոնի գիտաշխատող Յակով Ռաբկինը նշել էր, որ Թրամփի վարչակազմը կանգնած է բարդ ընտրության առաջ՝ կամ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հրադադարը պահպանելու համար, կամ ամբողջությամբ դուրս գալ հակամարտությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում