Կալլասը մեղադրում է Իսրայելին․ հարվածները խաթարում են ԱՄՆ–Իրան հրադադարը
Աշխարհ
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները խաթարում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում՝ արձագանքելով տարածաշրջանում շարունակվող լարվածությանը, ինչպես հայտնում է «Լենտա.ru»-ն։
Կալլասի խոսքով՝ Իսրայելի հարվածները Լիբանանի ուղղությամբ լուրջ վտանգ են ներկայացնում հրադադարի պահպանման համար։ Նա ընդգծել է, որ Իրանի հետ կնքված համաձայնությունը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում նման լայնածավալ ավերածությունները», — նշել է եվրոպացի դիվանագետը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի՝ ընդգծելով, որ կողմերը մոտ են երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ուղերձում Իրանի ղեկավարությանը ցանկացել էր հաղթահարել առկա դժվարությունները։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան