Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստ՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ:
Նիստի նպատակն էր տեղում հետևել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին և իրականացնել մշտադիտարկում։
Արտագնա նիստի ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամները, հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել են հուշահամալիրի երեք մույթերի վրա իրականացված աշխատանքները՝ որպես ամփոփում նշելով, որ կատարված աշխատանքների արդյունքները գնահատվում են բավարար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն