ԱՄՆ-ն չի նահանջի մինչև Իրանը չհանձնվի․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ զինված ուժերը չեն լքի իրենց դիրքերը, մինչև Իրանի հետ լիարժեք համաձայնության չգան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարել է, որ ամերիկյան բոլոր նավերը, օդանավերը, զինատեսակներն ու զինծառայողները կմնան իրենց ներկայիս դիրքերում, մինչև Իրանի հետ լիարժեք համաձայնություն ձեռք բերվի։ Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Truth Social հարթակում, տեղեկացնում է CNN-ը։
Թրամփը նաև հայտարարել է, որ, եթե որևէ պատճառով համաձայնագիրը խախտվի, ինչը շատ քիչ հավանական է համարել, ապա կսկսվի կրակոցը՝ ավելի մեծ, ավելի ուժեղ և ավելի հզոր, քան երբևէ եղել է։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը պետք է լինի բաց և անվտանգ։ CNN-ը նշում է նաև որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները նախատեսվում են անցկացնել շաբաթ օրը՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում