Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ալեքսանդր Պավլյուկին
Դիվանագիտական առաքելություններ
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլյուկին:
Արթուր Բաղդասարյանը նախ շնորհավորել է Ա. Պավլյուկին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք, ապա վստահություն հայտնել, որ Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա և Պավլյուկի գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստարսբուրգի միջև համագործակցությունը: Ալեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ իր առաքելության շրջանակում առավելագույն ջանքերը կգործադրի ԵԽ-ում Հայաստանի նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների և գերակա ուղղությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)