Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինք 5-րդ համաշխարհային ֆորումում

Դիվանագիտական առաքելություններ

Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ավստրիայի կառավարությանը հինգերորդ Համաշխարհային ֆորումը Վիեննայում հյուրընկալելու համար, քաղաքում, որը հայտնի է որպես պատմական բազմամշակութային ավանդույթների և բազմակողմանի դիվանագիտության կենտրոն։

Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունը արգասաբեր է եղել մեր մշակույթի համար և հարստացրել է նաև այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող նման քաղաքակրթական փոխկապվածության կարևոր ձեռքբերումներից է, հավանաբար, այլ մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի կողմից փայփայված հարգանքի դրևորումը։

Այսօր հայ ժողովրդի երկու երրորդը ապրում է իր հայրենիքից դուրս։ Հայոց Ցեղասպանությունից փրկվածները սփռվել են ամբողջ աշխարհով, այսօր նրանք բնակվում են ավելի քան հարյուր երկրներում. Ֆրանսիայից Բրազիլիա, Ռուսաստանից Սինգապուր, Միացյալ Նահանգներից Եգիպտոս, Արգենտինայից Կանադա, Լիբանանից Հնդկաստան, Իրանից Ավստրալիա։ Հայերը ստեղծել են կենսունակ, լիակատար ինտեգրված և, միևնույն ժամանակ, ազգային ինքնությանը հավատարիմ համայնքներ աշխարհի չորս ծայրերում։ Նրանք հայկական մշակութային օջախներ են ստեղծել բոլոր այն վայրերում, որտեղ բնակվում են, կրելով միաժամանակ այդ պետությունների և քաղաքակրթությունների մշակույթները և ավադույթները։ Նրանք յուրօրինակ քաղաքակրթական կամուրջ են հանդիսանում Հայաստանի և մնացած աշխարհի միջև։

Երբ մենք կազմակերպում էինք Ֆրանսիայում Հայաստանի տարին, մենք ներկայացրեցինք մեր մշակույթը՝ ցուցադրելով հայկական մշակութային գլուխգործոցները հավաքված մոտ քառասուն երկրներից։ Սա ցույց է տալիս թե որքան խորը կարող են լինել միջքաղաքակրթական հարաբերությունները մեր աշխարհում։
Երբ մենք խոսում ենք քաղաքակրթությունների և մշակույթների միջև երկխոսության խթանման մասին, քաղաքակրթությունների միջև փոխգործակցության մասին, այնպիսի անփոխարինելի հասկացություններ են գալիս մեր մտքին, ինչպիսին են բազմազանությունը, համերաշխությունը և խաղաղությունը, որոնք փոխկապակցված լինելով՝ կարող են փոխադարձաբար նպաստել միմյանց։

Խաղաղության համապարփակ հայեցակարգը ընկած է Քաղաքակրթությունների դաշինքի հիմքում։ Պատմության ընթացքում ավերիչ բռնությունը բնաջնջել է քաղաքակրթություններ, ոչնչացրել, արմատախիլ արել մշակույթներ իրենց բնօրրաներից։ Այլ մշակույթի և քաղաքակրթության ոչնչացման գաղափարները երբեք չէին կարող իրականություն դառնալ, եթե հասարակություններում չարմատավորվեր անհանդուրժողականությունը, բազմազանության նկատմամբ ատելությունը։
Պատահական չէ, որ Քաղաքակրթությունների Դաշինքի նախորդ ֆորումի ժամանակ զորակցություն ստացավ այն գաղափարը, որ խաղաղության ամրապնդումը պահանջում է փոխվստահության ամրապնդում։

Միանգամայն ճշմարտացի է այս ֆորումի շեշտադրումը, որ բազմազանության արդյունավետ դրսևորումն ապահովելու համար կարևոր է պատասխանատու առաջնորդությունը:

Ճշմարտացի է նաև այն տեսակետը, ըստ որի հակամարտություններից տուժած երկրներում լրատվական դաշտի ազատությունը և բազմակարծությունը նպաստում են խաղաղարար միտումների առաջացմանը և զարգացմանը: Մենք Հայաստանում խրախուսում ենք լրատվամիջոցների բազմակարծությունը, որի վկայությունն է այն, որ համաձայն Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի մեր երկիրը զգալիորեն առաջ է տարածաշրջանի պետություններից:

Համապատասխան քաղաքական կամքով օժտված և հաշտարար նախաձեռնություններով հանդես եկող առաջնորդությունն է ի զորու այս նպատակով միջազգային պարտավորվածությունները և քաղաքական հանձնառությունները գործողությունների վերածել։ Անհրաժեշտ է այնպիսի առաջնորդություն, որը բավարար քաջություն ունի քաղաքակրթական, մշակութային, կրոնական և այլ տարբերությունների վրա հիմնված արհեստական բաժանարար գծերի ստեղծման փոխարեն կամուրջներ կառուցել ժողովուրդների միջև։

Հակամարտություններին կրոնական կամ ազգամիջյան բնույթ հաղորդելու փորձերը կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել: Անգամ այսօր, մենք երբեմն ականատեսն ենք լինում միջնադարին բնորոշ անհանդուրժողականության և ատելության դրսևորումների։ Պատասխանատու առաջնորդությունը քաղաքակրթությունների միջև տարբերությունները կարող է դիտարկել ոչ թե որպես իրար հակասող, այլ միմյանց փոխադարձ հարստացնող միջմշակութային բազմազանություն և գործել այդ ոգով։

Հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ և խաղաղ համակեցության նախապայմաններից է։
Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով և վճռականությամբ՝ աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության և քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված