ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կմեկնի Բրյուսել
Դիվանագիտական առաքելություններ
Վաղը՝ մարտի 14-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության 6-րդ ամենամյա աշխատաժողովին։
Աշխատաժողովի օրակարգով նախատեսված է հարկադիր կատարմանն առնչվող եվրոպական նախադեպային իրավունքի ներկայացում և վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային ընթացակարգերի, ինչպես նաև հարկադիր կատարմանն առնչվող այլ հարցերի քննարկում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)