ՀՀ մշակույթի նախարարը մեկնել է Վրաստան
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հրավերով 2013 թվականի մարտի 20-22-ը կմեկնի Վրաստան՝ քննարկելու հայ-վրացական մշակութային համագործակցության հետագա զարգացման ուղղությունները:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները, կհստակեցվեն 2013 թ. երկկողմ համագործակցության ծրագրերը, կքննարկվի վրաց մտավորականների և մշակույթի գործիչների մասնակցության հնարավորությունը «Գյումրին՝ 2013 թվականի Համագործակցության մշակութային մայրաքաղաք» լայնածավալ ծրագրին, ինչպես նաև՝ «Արամ Խաչատրյանի 110-ամյակ» ծրագրի շրջանակներում համատեղ միջոցառումների իրականացման հետ կապված խնդիրները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)