Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանին
Դիվանագիտական առաքելություններ
Մարտի 21-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ կողմերը համատեղ ջանքերով կսերտացնեն ու կզարգացնեն հարաբերությունները՝ արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը, և որ դեսպան Հափունդան իր ներդրումը կունենա այդ գործում:
Շնորհակալություն հայտնելով նախարարին բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)