Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները 

ՀՀ փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ Քաթարում

Դիվանագիտական առաքելություններ

Քաթարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Դոհայում հանդիպեց Քաթարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Համադ բին Ջաբեր ալ Թանիի հետ:

Քննարկվեցին երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման եւ, հատկապես, տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը նշվեց, որ թե հայկական, թե քաթարական կողմը շահագրգռված են հարաբերությունների խորացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի գործունեության հարցերին, անհրաժեշտ համարեցին այս տարվա ընթացքում հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը՝ նկատելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ արդյունավետ փոխգործակցության հիմք կստեղծի: Քննարկվեցին հանձնաժողովի նիստի անցկացման հնարավորություններն ու ժամկետները: Նշվեց, որ կողմերն արդեն համաձայնեցրել են տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող շուրջ մեկ տասնյակ միջպետական փաստաթղթեր, որոնց ստորագրումն էապես կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը:

Կարեւորվեց նաեւ գործարար շփումների աշխուժացումը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային գործարար համաժողովներին, ցուցահանդեսին գործարարների մասնակցության խրախուսումը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերն ընդգծեցին Հայաստանի եւ Քաթարի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի մասին՝ նկատելով, որ հատկապես առեւտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Քաթարի վարչապետը նույնպես ընդգծեց, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու եւ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը մասնակցելու հնարավորություններով:

Փոխվարչապետ Ա. Գեւորգյանի մյուս հանդիպումը Քաթարի մունիցիպալ գործերի եւ քաղաքային պլանավորման նախարար Աբդուլռահման բին Խալիֆա ալ Թանիի հետ էր:

Զրուցակիցները քննարկեցին համագործակցության հարցեր՝ ընդգծելով, որ առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Կողմերն առանձնահատուկ ընդգծեցին, որ միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումն էապես կնպաստի առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Երկուստեք կարեւորվեց հանձնաժողովի նիստի օրակարգում ոլորտային համագործակցության հարցերի ընդգրկումը:

Անդրադառնալով գործակցության կոնկրետ ուղղություններին՝ զրուցակիցները հեռանկարային համարեցին գյուղատնտեսության, գյուղմթերքի արտահանման, քաղաքաշինության ոլորտներում համագործակցությունը: Նշվեց, որ քաթարական կողմը ողջունում է շինարարության ոլորտում հայ մասնագետների ներգրավումը՝ հաշվի առնելով նրանց փորձն ու հմտությունները, ինչպես նաեւ պատրաստ է ուսումնասիրել հայկական շինանյութի, մասնավորապես, քարի ներկրման հնարավորությունները: Քննարկվեց նաեւ Հայաստանի ոլորտային բուհերում քաթարցի ուսանողների պատրաստման հարցը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հարցի կապակցությամբ քննարկումները հետագայում շարունակել:

Կողմերն առանձնահատուկ կարեւորեցին երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության ձեւավորման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Նշվեց, որ արդեն պատրաստ է Երեւանի եւ Դոհայի միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը, որն առաջիկայում կներկայացվի կողմերի ստորագրմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ամենադիտված