Տիգրան Դավթյանն ընդունել է Վիկտոր Խրիստենկոյին
Դիվանագիտական առաքելություններ
Ապրիլի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստեղծվել է 2011թ.-ին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների որոշմամբ՝ որպես Մաքսային Միության և Միասնական տնտեսական տարածքի միասնական մշտական գործող կարգավորող մարմին: Այն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ: Կազմակերպությունը չի գտնվում երեք պետություններից որևէ մեկի կառավարության ենթակայության տակ: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են երեք պետությունների տարածքում: Հանձնաժողովի հիմնական խնդիրն է՝ Մաքսային Միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեության և զարգացմանն անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հանձնաժողովի ղեկավար մարմինն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)