Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 17-ին
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կայանալու է Լեհաստանի Կրակով քաղաքում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես այդ մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալության թղթակիցը Մոսկվայից. այս հայտարարությամբ մամլո խորհրդակցության ժամանակ հանդես է եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո:
Նալբանդյանը նշել է, որ հանդիպումը պլանավորված է մայիսին: Նա նաև չի բացառել հանդիպման անցկացումը բարձր մակարդակում:
Իր հերթին գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրենրին, նշում է, որ հանդիպումը կայանալու է մայիսի 17-18-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)