Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը
Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների քննարկման օրակարգային հարցերից մեկը. գրում է Vesti.az-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Նշենք, որ այդ նպատակով պաշտոնական այցով Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Երեքշաբթի օրը կողմերի միջև կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող խնդիրները, որտեղ մասնավորապես անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան