Ադրբեջանցիները վրաց հանրության մի մասն են. Սաակաշվիլի
Տարածաշրջան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ադրբեջանում ընթացող Հարավկովկասյան ֆորումի ընթացքում, մեկնաբանելով Վրաստանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը, հայտարարել է, որ վրացական իշխանություններն օգնում են իրենց երկրում բնակվող ադրբեջանցիներն ինտեգրվել վրաց հանրությանը:
«Եթե խոսենք Վրաստանի ադրբեջանցիների մասին, ապա նշեմ, որ ես չեմ սիրում օգտագործել ազգային փոքրամասնություն բառը, քանի որ նրանք հանդիսանում են հանրության մասը և պետք է ինտեգրվեն այդ հանրությանը: Մենք հպարտանում ենք մեր հանրության բազմատարրությամբ»,-ասել է Սաակաշվիլին:
Նախագահի խոսքերով՝ Վրաստանում իրականացվում են զանազան ծրագրեր, որոնց շրջանակներում ադրբեջանցիները, հատկապես՝ գյուղաբնակները, յուրացնում են վրացերեն լեզուն:
Նախագահ Սաակաշվիլին նշել է, որ ադրբեջանցիներն ունեն իրենց հարուստ մշակույթը, սակայն նրանք Վրաստանի քաղաքացիներ են և պետք է իմանան վրացերեն. մեջբերում է Кaвказ-Online-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան