Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) 

Ի պատիվ Սերժ Սարգսյանի

Դիվանագիտական առաքելություններ

Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետկան հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող լեհահայ համայնքին ու հայ-լեհական հարաբերությունների հեռանկարին:

«Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարգարժա՛ն Առաջին տիկին,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ գտնվել Լեհաստանի բարեկամ հողում և խորապես զգացված եմ ձեր սրտաբաց հյուրընկալության համար: Շուրջ երկու տարի առաջ, պարոն Կոմորովսկի, Դուք էիք պաշտոնական այցով գտնվում Հայաստանում, ինչից ոչ միայն պահպանվել են ջերմ հիշողություններ, այլև արձանագրվել են շոշափելի հաջողություններ: Դրանք ամրագրվել են նաև Հայաստանի և Լեհաստանի բարձրաստիճան ղեկավարության, կառավարական և տարածքային մարմինների մշտական շփումների արդյունքում:

Սա իմ առաջին այցը չէ Լեհաստան և, լիահույս եմ, ոչ էլ վերջինը, բայց միշտ ինձ զգում եմ հարազատ երկրում: Եվ դա գալիս է ոչ միայն լեհերի հյուրընկալ բնավորությունից: Կարծում եմ, մեր ժողովուրդներին միավորում է նաև փոխադարձ համակրանքը: Մեզ միավորում են ժողովրդական խառնվածքի բազմաթիվ գծեր, ինչպիսիք են մարդամոտությունը, խարազանող ինքնաքննադատությունը, ձեռներեց ջիղը, այլ միջավայրերում հարմարվելու և լավագույն բարձունքների հասնելու ձգտումը:

Պատմական սերտ առնչությունների վրա կառուցված և այսօր արդեն 20-ամյա պատմություն ունեցող մեր միջպետական հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակով և բովանդակային խորություն ունեցող քաղաքական օրակարգով:

Վերջին շրջանում նշանակալիորեն ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները' նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Առկա է համագործակցություն շուրջ մեկ տասնյակ վարչատարածքային միավորների միջև:

Այդուհանդերձ, քաղաքական ակտիվ երկխոսության և բազմաոլորտ համագործակցության պայմաններում դեռևս չօգտագործված մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում: Լիահույս եմ, որ առևտրաշրջանառության ծավալի մեծացման և Հայաստանում լեհական տնտեսական ներկայության ընդլայնման ուղղությամբ մեր հետևողական ջանքերը' Հայաստանում և Լեհաստանում պարբերաբար անցկացվող միջկառավարական հանձնաժողովի նիստերն ու գործարար համաժողովները, շատ շուտով տեսանելի արդյունքներ կտան։ Այստեղ՝ Վարշավայում, ինձ ուղեկցում են նաև հայաստանցի գործարարներ, որոնք ժամանել են մասնակցելու այս այցին զուգահեռ անցկացվող գործարար համաժողովին:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանը՝ ի դեմս Լեհաստանի, միջազգային ասպարեզում ունի վստահելի գործընկեր, որը հանդիսանալով Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության նախաձեռնող երկիր' սրտացավորեն սատարում է մեր երկրի եվրամերձեցման ջանքերին:

Լավ հիշողություններ ունեմ Վարշավայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից, որին պատիվ ունեցա մասնակցել 2011թ. սեպտեմբերին: Այն կարևոր հանգրվան հանդիսացավ Հայաստանի եվրոպական հանձնառությունների ամրապնդման համար:

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Հայ և լեհ ժողովուրդների շուրջ հազարամյա պատմական ուղիները ամուր կամուրջ են դարձել մեր երկրների բարեկամական հարաբերությունների համար: Առավել քան գնահատելի է, որ այդ բարեկամությունը ծնունդ է առել մեր ազգին բաժին հասած դժվարին պահերին' լեհ ժողովրդի բարեսիրտ ու հյուրընկալ վերաբերմունքից:

Լեհաստանի և լեհ ժողովրդի վերաբերմունքը հայերի հանդեպ դրսևորվեց նաև 2005թ. ձեր երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Այն հաստատեց մարդկության դեմ նման ոճիրները դատապարտելու և կանխարգելելու լեհ հասարակության բարոյական մեծ գիտակցումը: Հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում այդ քայլը:
Ինձ համար շատ հաճելի էր այսօր ներկա գտնվել Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի տեղադրման արարողությանը: Մեծ ակնածանքով եմ սպասում Զամոսչ քաղաք իմ վաղվա այցելությանը, որը կրում է հայկական մշակույթի և ներկայության խորը հետքեր:

Այսօր լեհական հասարակության տարբեր շերտերում, ինչպես երկրի վարչա-քաղաքական, այնպես էլ մշակութային և գիտական շրջանակներում առկա են հայկական մասնիկներ: Բազմաթիվ են նաև հայտնի լեհ գործիչները, որոնք ունեն հայկական արմատներ' մեծանուն նկարիչներ և կոմպոզիտորներ, կինոռեժիսորներ և դերասաններ, լրագրողներ և նույնիսկ քաղաքական գործիչներ: Չեմ ցանկանում թվարկել' չնեղացնելու համար մյուսներին:

Ես հպարտ եմ, բոլոր այն հայերով, որոնք իրենց ստեղծագործ աշխատանքով մասնակցել և շարունակում են մասնակցություն բերել Ձեր երկրի բարգավաճմանը: Ես հպարտ եմ հայ-լեհական բարեկամությամբ և առավել քան վստահ եմ նրա փայլուն ապագայի մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջարկելով բաժակ բարձրացնել ի պատիվ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և նրա տիկնոջ, ի նպաստ հայ-լեհական դարավոր բարեկամության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին
Ամենադիտված