ՀՀԿ պատվիրակությունը հետևել է Բունդեսթագի ընտրություններին (ֆոտո)
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀԿ պատվիրակությունը /ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը/ հետեւել է երեկ կայացած Բունդեսթագի ընտրություններին:
Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը մասնակցել է «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաեւ հանդիպումներ ունեցել ՔԴՄ կուսակցության գործընկերների եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Սեպտեմբերի 21-ին Բեռլինում Հայաստանի Անկախության օրը պատգամավորներն այցելեցին այն վայրը, որտեղ Սողոմոն Թեհլերյանը վրեժխնդիր եղավ: Հենց այս վայրում, որտեղ թափվել էր Թալեաթ փաշայի արյունը, ծածանվեց հայոց եռագույնը:




















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)