Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) 

Ադրբեջանն առավել ակտիվացրեց ագրեսիվ ռազմական գործողությունները ԼՂՀ-ի և ՀՀ դեմ. Նալբանդյանը` ՄԱԿ-ում

Դիվանագիտական առաքելություններ

Հայաստանի Հանարպետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի վաթսունութերորդ նստաշրջանի Ընդհանուր քննարկման ընթացքում.

Պարոն նախագահ,

Ես ցանկանում եմ միանալ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհավորել Ջոն Աշին` Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել իր լիազորություններն ավարտող նախագահ պարոն Վուկ Յերեմիչին:

Պարոն նախագահ,

Նախորդ երկու տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը զգալի առաջընթաց է արձանագրվել ներկայումս իր առջև ծառացած առանցքային քաղաքական, սոցիալական և տնտեսական խնդիրներին միասնական մոտեցում մշակելու, լուծումներ գտնելու համար:

Մենք պետք է անդրադարձ կատարենք մեր հանձնառություններին՝ վերլուծելու համար այն դժվարությունները, որոնք ծագել են Հազարամյակի զարգացման նպատակներն իրականացնելիս:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բաժինն ունի նախանշված նպատակները ոչ լիարժեք իրականացնելու համար: Սակայն ճգնաժամը բացահայտեց որոշ գործոններ, որոնք հաշվի չէին առնվել կամ թերագնահատվել էին, բայց որոնք կարևոր են հաջողության հասնելու համար: Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ համաշխարհային տնտեսության աճող փոխկախվածության և փոխկապվածության պայմաններում որևիցե պետություն չի կարող առանձին իրականացնել Հազարամյակի զարգացման նպատակները:

ՄԱԿ-ի Կայուն զարգացման Ռիո+20 համաժողովը հարստացրեց մեր ընկալումը քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացման ուղղությամբ ամբողջական առաջընթաց արձանագրելու ուղիների վերաբերյալ:

Հայաստանը ողջունում է, որ «2015թ. հետո զարգացման օրակարգ. պատրաստելով հիմքը» ընտրվել է որպես Գլխավոր Ասամբլեայի այս նստաշրջանի քննարկումների թեմա և հիմնական ուշադրության առարկա:

Պարոն նախագահ,

Չնայած նրան, որ մեր մեծամասնությունը կիսում է այն գաղափարը, որ բռնության և ահաբեկչության վերացումը էական է խաղաղ, կայուն և բարգավաճ հասարակությունների հաստատման գործում, խաղաղությունը, կարծես, մնում է ոչ կայուն երևույթ աշխարհի շատ անկյուններում:

Հայաստանը մտահոգված է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակով: Փախստականների թիվը, որը Հայաստանը շարունակում է ընդունել, արդեն գերազանցում է տասը հազարը, բայց տասնյակ հազարավոր սիրիահայեր դեռևս մնում են այդ երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է դարձել 1915թ.-ի Ցեղասպանությունից հետո: Իրենց սիրիացի հայրենակիցների հետ միասին նրանք դժվարագույն պայմաններում պայքարում են գոյատևման համար:

Հայաստանը ողջունում է երեկ Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված 2118 բանաձևը՝ հիմնված Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Քերիի միջև Ժնևում ձեռքբերված համաձայնության վրա, որը կարող է բերել Սիրայում քիմիական զենքի ոչնչացմանը և դրա օգտագործման բացառմանը ու ճանապարհ բացել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման համար՝ վերջ դնելով Սիրիայի ժողովրդի տառապանքներին:

Պարոն նախագահ,

Մեր խորին համոզմամբ, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Հակամարտությունների կարգավորումը քաղաքական կամք և վճռականություն է պահանջում:

Երեք ամիս առաջ՝ հունիսի 18-ին Էնիսկիլենում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, նախագահները նոր հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Հայաստանը ողջունեց այդ հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որևէ փորձ անհնարին կդարձնի կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի: Ցավոք, մինչ այժմ Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ հակառակն է անում, օրեցօր ավելացնում է ռազմատենչ, հակահայկական ու ատելություն սերմանող հռետորաբանությունը՝ դրա համար օգտագործելով նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը:

Մենք լիովին համաձայն ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը և միայն բանակցված կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության և կայունության: Սակայն, լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակումով Ադրբեջանը լրջորեն վտանգում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հանդիսանալու հանգամանքին:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը բազմիցս հաստատել, և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենի կոչին ի պատասխան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնց առանցքային պահանջը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն ու երկարատև հրադադարի հաստատումն էր։ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ պահանջը, այլև առավել ակտիվացրեց ագրեսիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ՝ օգտագործելով տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների։ Ուստի պատահական չէ, որ 1994թ. հրադադարի հաստատումից հետո, միջնոդները՝ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, երբևիցե որևէ հղում չեն կատարել այդ բանաձևրեին։

Ադրբեջանը ձևացնում է, որ միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները և ինքը կիսում է միջազգային հանրության մոտեցումները; Իրականում, Արդբեջանը շարունակաբար մերժում է միջազգային հանրության մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինկսի խմբի բոլոր առաջարկությունները։

Բաքուն մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, այդ թվում՝ Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր) և Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներում ներկայացված առաջարկները։

Բաքուն մերժում է ոչ միայն Հիմնարար սկզբունքները, այլ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցները՝ հրադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ձևավորման վերաբերյալ:
Ադրբեջանը ոչ միայն խոչընդոտում է վստահության ամրապնդման քայլերի իրականացմանը, այլև պարբերաբար սադրանքներ է կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք հանգեցնում են նորանոր զոհերի:

Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանին ես խոսեցի Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակման և հերոսացման մասին, որը խստորեն դատապարտվեց ողջ միջազգային հանրության, այդ թվում նաև` ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների հանձնաժողովների կողմից: Նույնիսկ այսօր՝ դրանից ավելի քան մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ այն իչն-որ արվել է շատ ճիշտ է արվել և հանդգնում է քննադատել միջազգային հանրության դիրքորոշումը: Դա ցույց է տալիս Ադրբեջանի ղեկավարության և միջազգային հանրության ընկալումների միջև խորացող անդունդնը:

Վերջերս ադրբեջանական ղեկավարությունը պետական մակարդակով օստրակիզմի ենթարկեց ադրբեջանցի անվանի գրող Այլիսլիին' պատմվածք հրատարակելու համար, որում նա խոսում է Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ մասերում հայերի ջարդերի մասին: Նրա գրքերը հրապարակայնորեն այրվեցին, և գրողը, կյանքի սպառնալիքներ ստանալով, ստիպված էր լքել երկիրը:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի ղեկավարությունը մեկ անգամ ևս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր սպառնալիքներով հանդես եկավ՝ պահանջներ ներկայացնելով հայկական տարածքների, ներառյալ՝ երեք հազարամյա մայրաքաղաք Երևանի նկատմամբ:

Չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման ուղղությամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված նպատակների, սկզբունքների և նորմերի, համանախագահ երկրների նախագահների Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների դրույթների հիման վրա:

Պարոն Նախագահ,

Այս տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը», որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից և համահեղինակվել էր ավելի քան 60 երկրների կողմից: Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին:

Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ' Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար:

Պարոն Նախագահ,

Այս տարվա մայիսից Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, որը որպես տարածաշրջանային կազմակերպություն հանդիսանում է ՄԱԿ-ի կարևորագույն գործընկերը հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված շարունակական ջանքերում:

Երկու կազմակերպությունների միջև համագործակցությունը ամուր հիմքերի վրա է այլատյացության, անհանդուրժողականության, ատելության սերմանման դեմ պայքարում: Այս խնդիրները նաև Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից են, դրանք կարևորագույն խնդիրներ են թե՛ ՄԱԿ-ի, թե՛ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների համար։

Պարոն Նախագահ,

Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին և պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը՝ միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար։

Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին
Ամենադիտված