Վլադիմիր Պուտինը կայցելի Գյումրի
Դիվանագիտական առաքելություններ
Aravot.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 2-3-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Գյումրի: Նրա այցի նպատակը, մեր աղբյուրների պարզաբանմամբ, ամեն տարի անցկացվող հայ-ռուսական ֆորումն է, որը այս տարի հնարավոր է և անցկացվի Գյումրիում:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը կլինի ՌԴ–ի երկրորդ նախագահը, ով կայցելի Գյումրի. 2010 թվականի ամռանը հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պատվո բլուրի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով Գյումրի այցելեց նաև Դմիտրի Մեդվեդևը: Պատվո բլուրը գտնվում է Գյումրու Սլաբոդկա թաղամասի ռուսական եկեղեցու' Պլպլան ժամի բակում, ուր թաղված են 1877-78 թվական ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականները:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)