Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար 

Անհրաժեշտ է համաձայնության հասնել անցակետերի հատվածների շինարարության հարցում. Հովիկ Աբրահամյան

Դիվանագիտական առաքելություններ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով խորհրդաժողովի մասնակիցներին

«Վրաստանի խորհրդարանի մեծարգո նախագահ,

Հարգարժան գործընկերներ,

Հարգարժան դեսպաններ,

Հարգելի ներկաներ

Պատիվ ունեմ ողջունելու խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին: Հատկապես ուրախ եմ Վրաստանի խորհրդարանի նախագահ պարոն Ուսուպաշվիլիի ներկայության համար: Երկու խորհրդարանների նախագահների մասնակցությունը միանշանակ վկայում է մեր պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու երկուստեք պատրաստակամության մասին: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալությունս հայտնել դեսպան Սորոկինին ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից ցուցաբերված օժանդակության համար:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսեւորման եւ փոխադարձ հարգանքի վրա: Մեր երկու ժողովուրդներին միավորում են նաեւ մշակութային եւ հոգեւոր ընդհանրությունները, ինչպես նաեւ մշակութային ժառանգության հանդեպ պետությունների հոգատար վերաբերմունքը: Մեր երկու երկրները մշտապես առաջնորդվել են համամարդկային արժեհամակարգով, եւ մենք հանձնառու ենք շարունակելու բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ:

Անկախությունից հետո Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար: Ուրախությամբ նշեմ, որ այսօր ակտիվ համագործակցություն է նկատվում տրանսպորտի եւ հաղորդակցության, գյուղատնտեսության, ենթակառույցների զարգացման եւ մի շարք այլ ասպարեզներում:

Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանը նախաձեռնել է ՀՀ հյուսիսային 3 պետական սահմանակետերի՝ Բավրայի, Գոգավանի, Բագրատաշենի անցակետերի արդիականացման համապարփակ ծրագիր՝ շուրջ 60 միլիոն եվրո արժողությամբ. նոր անցակետերի շինարարությունը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին: Շինարարական աշխատանքների իրականացման հարցում անհրաժեշտ էր սերտ համագործակցություն վրացի գործընկերների հետ, մասնավորապես Բագրատաշենի նոր կամուրջի շինարարության հարցում, ինչպես նաեւ Բավրա անցակետի ճանապարհային հանգույցի տեղի ընտրության հարցում: Ցավոք, այս հարցերում դեռեւս չկա լիարժեք համագործակցություն: Տվյալ փուլում անհրաժեշտ է համաձայնության հասնել անցակետերի հատվածների շինարարության հարցում: ՀՀ կառավարությունը առաջիկայում քննարկում կունենա վրացի գործընկերների հետ այդ հարցերի շուրջ: Խնդրում եմ պարոն նախագահի աջակցությունը վրացական կողմի համագործակցությունն ապահովելու հարցում:

Հարգելի գործընկերներ,
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ընձեռում արտաքին քաղաքականության ոլորտում մեր պետությունների միջեւ կառուցողական համագործակցության համար՝ ելնելով Հայաստանի եւ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներից:

Հայկական կողմը մեծապես կարեւորում է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Այս համատեքստում մեծ նշանակություն եմ տալիս խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությանը: Ժամանակին մեր խորհրդարաններում գործում էին նման հանձնաժողովներ, ինչը բնորոշ է միայն ռազմավարական գործընկերությանը, սակայն հանձնաժողովների գործունեությունը օբյեկտիվ պատճառներով դադարեցվեց:

Հայկական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը վերականգնել համագործակցության նշված ձեւաչափը՝ ակնկալելով փոխադարձ նախաձեռնություն: Այդ քայլով մենք մեծապես կնպաստենք միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը՝ ճանապարհ հարթելով կենսական նշանակություն ունեցող այլ ոլորտներում ընդգրկուն փոխգործակցություն ծավալելու համար:

Հուսով եմ, որ այսօրվա խորհրդաժողովը հիմք կհանդիսանա միջխորհրդարանական երկխոսության շարունակականության համար: Այն կարող է նաեւ արդյունավետ լինել միջազգային խորհրդարանական կառույցներում կողմերի համար կենսական նշանակություն ունեցող բանաձեւերի քվեարկության ժամանակ համակարգված մոտեցումներ եւ միջազգային ատյաններում միմյանց թեկնածություններին փոխադարձ աջակցություն ցուցաբերելու առումով:

Այս ամենը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի ամրապնդել եւ ընդլայնել երկու բարեկամ ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ մեր երկու պետությունների միջեւ ռազմավարական համագործակցությունը՝ ի նպաստ խաղաղության եւ կայունության հաստատմանն ու փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը տարածաշրջանում:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք եւ հաջողություն ձեր առաքելության իրականացման գործում»:


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ
Ամենադիտված