ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կիրականացնի
Տարածաշրջան
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 9-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում: Մշտադիտարկումը տեղի կունենա ադրբեջանական Ֆիզուլի շրջանի Աշաղը Վեյսելի գյուղի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենիյ Շարովն ու Պետեր Սվեդբերգը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան