Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Տարածաշրջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի օգնական Դևիդ Սալվոնը: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Ուորլիքը Բաքու չի կարողացել ժամանել անձնական խնդիրների պատճառով:
Հանդիպմանը Ալիևը համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունը և իրավիճակի բարելավման հեռանկարները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան: Այստեղ նրանք կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպման ժամանակ նրանք կքննարկեն Փարիզում նախագահների կայանալիք հանդիպման մանրամասները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան