Ադրբեջանի ՊՆ-ն պետք է շփման գծում վստահության ձևավորման հիմքեր ստեղծի. Սեյրան Օհանյան
Տարածաշրջան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ է տալիս շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման հիմքեր ստեղծել: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ակնկալիքներ ունի: «Մենք էլ ակնկալիքներ ունենք, որ խաղաղություն կհաստատվի: Եվ դրա համար Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ կտայի շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմներ ստեղծել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:
Նա ընդգծեց, որ վերջին օրերին իրավիճակն ավելի է լարվել, քանի որ ադրբեջանական կողմից կրակոցները շատացել են: Նախարարը շեշտեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել կրակոցները և վստահության մեխանիզմներ ստեղծել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան