ՌԴ-ն կշարունակի ՀՀ-ում, Ղրղզստանում և Տաջիսկատնում գործող իր ռազմաբազաների զարգացումը
Տարածաշրջան
Ռուսաստանն ակտիվորեն կշարունակի զարգացնել արտերկրի իր ռազմաբազաները: «Իտառ-Տասս»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մենք կշարունակենք զարգացնել արտերկրի մեր բազաները. Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում: Ընդհանուր առմամբ, բավականին ակտիվ կերպով զարգացնում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Շոյգուն՝ ՌԴ ՊՆ-ին կից հասարակական պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Շոյգուն հիշեցրել է, որ վերջերս ռուսական էսկադրիլյան սկսել է մարտական հերթապահություն իրականացնել Բելառուսում: «Մենք այնտեղ սկսել ենք իրականացնել և ռազմական հերթապահություն, և այն ամենն, ինչը կապված է ուսման հետ»,- ասել է Շոյգուն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան