ԿԽՄԿ-ն այցելել է ադրբեջանական գերության մեջ պահվող 5 հոգանոց հայ ընտանիքին
Տարածաշրջան
Բաքվի գրասենյակի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են գերության մեջ պահվող 5 հոգանոց հայ ընտանիքին: Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովային:
Ներկայացուցչի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին: Կոմիտեի միջնորդությամբ նամակագրական փոխանակում է իրականացվել պատանդների և նրանց հարազատների միջև:
Ադրբեջանում պահվող Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները մեկ ընտանիքի անդամներ են:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան