Գիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրա Մշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքը Գիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանը Գինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ ԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ 

Ադրբեջանական առաջին արձագանքները վկայում են ուղղաթիռի խոցման նախապատրաստված լինելու մասին

Տարածաշրջան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ արցախյան անզեն ուղղաթիռի խոցումը նախապատրաստված է եղել ադրբեջանական բարձրաստիճան հրամանատարության կողմից:

Այս մասին փորձագետը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այստեղ զգացվում էր, որ պատրաստված էին: Սա այնքան արտառոց դեպք է, որ եթե դու անգամ գեներալ ես, չի նշանակում, որ անմիջապես պետք է ուղղաթիռի խոցելու համար հպարտանաս: Տեղեկատվությունը պետք է գնա ադրբեջանական վերնախավի մոտ, քննարկվի, հետո նոր փաստը բացահայտվի: Բայց հենց դեպքը եղավ, նրանք անմիջապես լրատվամիջոցներով հայտարարեցին դրա մասին: Դա ցույց է տալիս, որ խոցումն, ամենայն հավանականությամբ, նախապատարստված է եղել բարձրաստիճան օղակների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Անդրադառնալով դեպքի մասին իրազեկմանը' փորձագետը նշեց, որ հայկական լրատվամիջոցների և պաշտոնական կառույցների համատեղ աշխատանքը փոխեց սկզբնական իրադրությունը, երբ հայկական կողմը թույլ դիրքերում էր: «Մենք գործ ունեինք մի իրավիճակի հետ, երբ անմիջական աղբյուր չկար' բացի պաշտոնական հայտարարություններից: Այդ իմաստով' մենք որոշակի պրոբլեմ ունեինք առաջին ժամերին, երբ փաստացի առաջին լուրերը գնացին ադրբեջանցիներից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Սրա արդյունքում էլ արտասահմանյան լրահոսի անդրադարձը ներառում էր ադրբեջանական կարծիքն ու մեկնաբանությունները, քանի որ երկրորդ կարծիք չունեին: «Մեխանիկորեն մենք առաջին ժամերին շատ թույլ դիրքերում էինք: Հետագայում իրավիճակը փոխվեց այն առումով, որ ադրբեջանական պաշտոնական կառույցները դադարեցին տեղեկատվություն տարածելը, իսկ այստեղի լրատվամիջոցների ու պաշտոնական կառույցների միասնական աշխատանքը միանշանակ արագ փոխեցին իրավիճակը»,- փաստեց Սամվել Մարտիրոսյանը:

Այս առումով' մասնագետը նմանություններ է տեսնում օգոստոսյան դեպքերի և ուղղաթիռի խոցման միջև: «Մեր լրատվամիջոցները, նաև հասարակ մարդիկ սովորել են սթրեսային վիճակում աշխատել: Նույն Ֆեյսբուքում մարդիկ ավելի գրագետ են' չնայած որ ադրբեջանցիներն այս անգամ էլ փորձեցին գրոհել սոցիալական ցանցերը, բայց խուճապ մեզ մոտ չսկսվեց»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատել են, որ նախնական տվյալներով կա երեք զոհ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավստրալիան մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով հրթիռների պակասովՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Գերմանիայի դերը Կիևի վիճահարույց որոշման մեջՖինլանդիայի նախագահը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի մասինՊենտագոնը անվանել է այն երկիրը, որը կարող է առաջ անցնել Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական մրցավազքումԳիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրաԵՄ-ում Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքներին» արձագանքելու միջոց են մտածելՄշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքըՊեսկովը անվանել է Եվրոպայի՝ Ուկրաինայի հետ կապված մեծ սխալըԳիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանըԳինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Թայվանը պլանավորում է 6,6 միլիարդ դոլարով գնել 210 000 անօդաչու թռչող սարքՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուՊարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրաՀունգարիան Օրբանի հեռանալուց հետո Ռուսաստանին անվանել է «սպառնալիք»Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառներըՀայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներՆեպալում ջրհեղեղի հետևանքով՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են անհետ կորելԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներՈստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ (տեսանյութ) Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար Լեհաստանում բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Ուկրաինային պատրաստվել դաժան ձմռանըՀայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Կողմերը առաջիկա օրերին կհայտարարեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին․ ԶԼՄՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության խնդիրների համար մեղադրել է Ռուսաստանին և Միացյալ ՆահանգներինԲազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում Այս նշանները օգոստոսի 26-ից հետո անսպասելի նորություններ կստանան. նրանցից երեքի կյանքը 180°-ով կշրջվի Իրանի ԱԳՆ-ն հերքել է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցը ականազերծելու վերաբերյալ պնդումներըԵրևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈրքան ժամանակ կարող է Ուկրաինան գոյատևել՝ առանց Արևմուտքի օգնության․ ՌԴ ԱԳՆՄանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ) Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է՝ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցող դառնալՓաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում ԱՄՆ-ն հարյուրավոր միլիոններ կծախսի ռազմավարական ռմբակոծիչների արդիականացման վրաՏանզանիայի փոխնախագահը հրաժարական է տվելՔաղաքական քայլերով պետք է կանխվի այս բեսպրեդելը, պետք է կոնսոլիդացիա, ճանապարհային քարտեզ․ Վարդանյան (տեսանյութ) Չնայած անօդաչուների ու հրթիռների պարբերական արձակմանը՝ Հորմուզի նեղուցը շարունակում է գործել․ Թրամփ Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ) Իրանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել ԱՄՆ հետախուզական հաստատություններինՈւկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրելԱռաջարկում եմ իրավապահներին զբաղվել քաղաքացի Փաշինյանով, ուզում եմ հաղորդում տալ․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աննախադեպ ճնշում կա դատական համակարգի վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ) ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ ձերբակալվել է վարորդ, որի բեռնատարում գիլիոտին կար
Ամենադիտված