ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը կժամանի Թուրքիա
Տարածաշրջան
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ ստեղծված միջազգային կոալիցիայի կազմում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը նոյեմբերի 19-ին կժամանի Թուրքիա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Al Jazeera լրատվականի թուրքական ծառայությունը:
Այցի շրջանակում Ալենն Անկարայում կհանդիպի Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուի և բարձրաստիճան զինվորականների հետ: Նրանց հետ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը կքննարկի սիրիացի ընդդիմադիրների համար նախատեսվող ուսումնավարժական ծրագրի մանրամասները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան