Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածում կանգառն արգելված է
Տարածաշրջան
Առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ երթևեկությունը բաց է նաև երկու և ավելի տանող կամրջակներով շարժվող տրանսպորտային միջոցների համար:
Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալության տեղեկության` Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում կուտակված ձյան պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է ընթանա անկանգ ռեժիմով, բացառապես ձնաբքերից պաշտպանող թունելներով:
Կցորդային և կիսակցորդային տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղերով ավտոբուսների երթևեկություննը իրականացվում է միակողմանի` թունելների միջով:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կմ հատվածում կանգառ կատարելն արգելված է:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է ոստիկանության անմիջական վերահսկողությամբ ու համակարգմամբ:
Մյուս հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան