Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները կհանդիպեն Կարսում
Տարածաշրջան
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը և Թամարա Բերուչաշվիլին եռակողմ հանդիպում կունենան Կարսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին: Դրա շրջանակներում կողմերը կքննարկեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, ինչպես նաև այն որոշումները, որոնք կայացվել էին նախկին հանդիպումների ժամանակ:
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումը կայացել է 2012 թվականին Տրապիզոնում, երկրորդը' 2014 թվականի փետրվարին' Ադրբեջանի Գյանջա քաղաքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան