Ադրբեջանի աննախադեպ լկտիությունը. հակառակորդը կիրառել է ականանետեր, գնդացիրներ, դիպուկահարներ
Տարածաշրջան
Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:
Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:
Ըստ հայկական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ թշնամին լռեցվել է՝ տալով մի քանի զոհ: Նույն տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան