Ադրբեջանական կողմը հայտարարել է զինծառայողի գերի վերցնելու մասին, հայկական կողմը՝ սադրանքներին չտրվելու
Տարածաշրջան
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի զինծառայողի է գերի վերցրել:
Ըստ գործակալության հրապարակած տվյալների՝ նախնական տեղեկություններով գերի է վերցվել Արսեն Բաղդասարյանը:
Նշենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքում նման տեղեկություն հրապարակված չէ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից էլ հորդորում են չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին և շահարկումներին ու սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարությանը: «Արցախյան կողմը երբեք չի դիմել դիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ: Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել և ունենք ռազմագերի, ապա ես կհորդորեի չտրվել ադրբեջանական շահարկումներին և սպասել պաշտոնական հաղորդագրության ԼՂՀ պաշտպանության բանակից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան