Հայաստանը նշանակել է ԵՏՀ կոլեգիայի անդամներին ու խորհրդի դատարանի դատավորներին
Տարածաշրջան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյան ը:
Եվրասիական տնտեսական խորհրդի դատարանի դատավորներ են նշանակվել Արմեն Էդուարդի Թումանյանը և Էռնա Վլադիմիրի Հայրիյանը:
Եվրասիական տնտեսական միությունը սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը հունվարի 2-ից դարձել է կառույցի լիիրավ անդամ: ԵՏՄ մյուս անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան