Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի 29-ին
Տարածաշրջան
Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Թուրքմենստանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը' նշելով, որ հանդիպումը ծրագրված է անցկացնել հունվարի 29-ին:
Հիշյալ երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 26-ին Բաքվում: Հանդիպման ժամանակ քննարկվել էին տարածաշրջանային նախագծեր, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությանը և էներգետիկական երթուղիների հետ կապված հարցեր:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան