Յուրգեն Կլոպը հրաժարվել է գլխավորել «Մարսել»-ը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրաժարվել է գլխավորել ֆրանսիական «Մարսել»-ը: Այս մասին գրում է գերմանական Sport1 կայքը:
«Մարսել»-ն իսկապես հետաքրքված էր Յուրգեն Կլոպի ծառայություններով, բայց նա դեռ չի ուզում վերադառնալ մարզչական աշխատանքի»,-ասել է Կլոպի ներկայացուցիչը:
«Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դորտմունդյան ակումբը լքեց նախորդ մրցաշրջանի ավարտից հետո: Գերմանացին մտադիր էր մեկ մրցաշրջան հանգստանալ և միայն հետո վերադառնալ մարզչական աշխատանքի:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու