Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան:
Արամ Ավագյանի ու Արման Հովհիկյանի հաղթանակներից հետո, ռինգից հաղթանակած դուրս եկավ նաև Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկն իր երկրորդ մենամարտում առավելության հասավ Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի նկատմամբ: Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կմենամարտի խորվաթ Մաթիո Կոմանդինայի հետ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու