«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 3:1 (առաջին խաղակես)
Սպորտ
Թբիլիսիում ընթանում է ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնայի» և Եվրոպայի լիգայի հաղթող «Սեւիլիայի» միջև: Առաջին խաղակեսից հետո 3:1 հաշվով հաղթում է կատալոնական թիմը: Հաշիվը բացեց «Սեւիլիան», սակայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին երկու անգամ հրաշալի իրացրեց տուգանային հարվածները: Խաղակեսի վերջում Ռաֆինյան օգտագործեց Լուիս Սուարեսի փոխանցումը և «Բարսելոնան» ունի երկու գնդակի առավելություն:
Այժմ ընդմիջում է:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու