«Բարսելոնան»` Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Սպորտ
Թբիլիսիում ավարտվեց Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունը, որտեղ ուժերը չափեցին իսպանական երկու ակումբ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնան» և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիան»:
Առաջին խաղակեսում կատալոնյան թիմը հաղթեց 3:1 հաշվով: Թեև հաշիվը բացեց «Սևիլիան»՝ 3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բանեգան, այնուամենայնիվ, կատալոնցիների կազմում երկու անգամ Լիոնել Մեսսին, մեկ անգամ էլ Ռաֆինյան գոլ հեղինակելով՝ իրենց թիմին առաջ մղեցին:
Ընդմիջումից հետո Լուիս Սուարեսը հաշիվը դարձրեց 4:1:«Սևիլիային», սակայն, հաջողվեց վերականգնել խաղի ինտրիգը՝ հաշիվը հավասարեցնելով՝ 4:4: Նախ 58-րդ րոպեին Ռեյեսը հաշիվը դարձրեց 4:2, ապա Գամեյրոն 72-րդ րոպեին 11 մետրանոցից հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի՝ 4:3:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ՝ 81-րդ րոպեին Կոնոպլյանկան հավասարեցրեց հաշիվը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսն անցավ առանց գոլերի:
Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում՝ արդեն 115-րդ րոպեին, Պեդրոն «Բարսելոնային» առաջ մղեց՝ հաշիվը դարձնելով 5:4:
Այսպիսով 5-րդ անգամ կատալոնյան ակումբը դարձավ Եվրոպայի սուպերգավաթակիր:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու