«ԱԳՆ ջան, ո՞ւր ես, չե՞ս զզվել «Ճտ-պտ 50» խաղալուց»
Բլոգոսֆերա
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանամերձ գյուղերի աննախադեպ գնդակոծության, գրաքննություն ու մեր համր ԱԳՆ-ի մասին:
Էս գիշեր Տավուշում սահմանամերձ գրեթե բոլոր 20 գյուղերը գնդակոծվել են: Ունենք երկու վիրավոր խաղաղ բնակիչ: Գնդակոծել էին նաև երեկ ու գնդակոծված գյուղերից մեկի գյուղապետը նկարներ էր դրել գնդակոծության հետևանքների ու գրել էր, որ գյուղը «հրետակոծվել է», դե մեր լրատվականներն էլ, որտեղ հիմնականում ռազմական տերմինալոգիայից ընդհանրապես գլուխ չհանող լոդր աղջիկներ են, ովքեր ալարում են ֆեյսբուքյան ստատուսը տեսնելիս, մի հատ նեղություն քաշեն ՊՆ-ից ճշտեն, թե այնուամենայնիվ գնդակոծությո՞ւն է եղել, թե՞ հրետակոծություն, ապաշքյարա տարածել էին էդ լուրը: Հա, չմոռանամ նշել, որ այս ողջ ընթացքում, մեր փառապանծ ԱԳՆ-ը իր ստանդարտ կեցվածքով էր, այսինքն՝ էշի ականջում քնած:
Վերջից առաջ գանք. իմ պատկերացմամբ, ԱԳՆ-ը պետք է դեռ երեկ տիեզերական շուխուռ դրած լիներ, տարբեր նոտաներով դիվադադար աներ միջազգային կառույցներին ու Ռուսաստանին՝ որպես Հայ-Ռուսական ռազմական համագործակցության մասին պայմանագրով ՀՀ տարածքի անձեռնմխելիության երաշխավորությունը ստանձնած երկրի, որովհետև բլին, ՀՀ տարածքում գտնվող մեկ գյուղի վրա արձակած մեկ գնդակը արդեն ագրեսիայի դրսևորում է, իսկ երբ միանգամից 20 գյուղ է գնդակոծվում, էդ արդեն կոչվում է պատերազմի բացահայտ հրահրում ու ըստ էության, մաքուր կազուս բելլի է, որը մեզ բոլոր իրավունքներն է տալիս առկա սպառազինության բոլոր միջոցներով պատասխան հարված հասցնել թե՛ ադրբեջանական դիրքերին, թե՛ իրենց բնակավայրերին: ԱԳՆ ջան, ո՞ւր ես, չե՞ս զզվել «Ճտ-պտ 50» խաղալուց...
Հիմա ցենզուրայի մասին: Կարծում եմ, որ ժամանակն է ինչ-որ գրքննական ցենզ հայտարարել, եթե բանը հասնում է սահմանամերձ, այն է՝ պատերազմական գոտուց եկող լուրերի լուսաբանմանը: Ախպոր պես, գյուղապետներ ջան, թողեք թող ՊՆ-ն հաղորդագրություններ անի, թե չէ ակամա կիքս եք անում ու գնում ա ապատեղեկատվության հսկայական ալիք: Խմբագիրներ ու լրագրողներ ջան, նախ, մի ալարեք ու սովորեք տարբերել այնպիսի պարզ տերմինաբանությանը, ինչպիսիք են գնդակոծություն-հրետակոծություն-ռմբակոծություն-հրթիռակոծությունը, երկրորդն էլ, այ սա արդեն հաստատ այն թեմաների շարքից է, որ չի կարելի էլ ֆեյսբուքյան օգտատերերի ասածի վրա հիմնվել ու առանց որևիցե ճշտման՝ տարածել լուրեր, ավելի սերտ է պետք աշխատել պաշտոնական գերատեսչության՝ Պաշտպանության նախարարության հետ:
Ուղղակի տխուր ա, որ մի քանի ամիսը մեկ միևնույն սխալներն ենք կրկնում»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել