Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը. դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր եւ Ներքին Ծաղկավան:
Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:
Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:
Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը:
Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարեւելու:
Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են:)
Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սեւքար»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել